Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վիրահատվել է, հայտնում է սրբազանի պաշտպանական թիմը։
«Քիչ առաջ ավարտվել է Աջապահյանի վիրահատությունն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Վիրահատությունն անցել է բարեհաջող»,- ասվում է հաղորդագրությունում:
Աջապահյանը հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։ Նա չի ընդունում մեղադրանքը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դեկտեմբերի 15-ին հայտնել էր, որ Շիրակի թեմի բանտարկված առաջնորդին դեկտեմբերի 16-ին կտեղափոխեն «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ նրան կվիրահատեն: Սրբազանն ինքն էր նախընտրել այս բժշկական կենտրոնը: Միքայել արքեպիսկոպոսը դեկտեմբերի 16-ին տեղափոխվել էր Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
