ՀԱԿ-ը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին և վարչապետի թեկնածուն է վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Այս մասին հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
«Ուզում եմ տեղեկացնել, որ այն ինչ ասում եմ, անշուշտ քննարկվել և համաձայնեցվել է կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Տեղյակ եմ պահում, որ միաձայն որոշվել է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Երկրորդ որոշումն է՝ կուսակցության վարչապետի թեկնածու առաջադրել վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։