Իսպանիայի սուպերգավաթը կարող է որոշիչ է լինել Ալոնսոյի համար

«Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի համար Իսպանիայի սուպերգավաթը կարող է որոշիչ լինել, հաղորդում է ESPN-ը։

Մրցաշարում չհաղթելու դեպքում բացառված չէ, որ «Ռեալի» ղեկավարությունը պաշտոնանկ անի իսպանացուն։ Հաղորդվում է, որ Ալոնսոյին փոխարինելու գլխավոր թեկնածուն «Ռեալ Մադրիդ Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան է։

«Ռեալը» Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։ Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ռեալը» մրցելու է «Աթլետիկոյի» հետ։

Leave a Comment