26 դեկտեմբերի 2025 – 13:44 AMT
PanARMENIAN.Net – Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը խառը մենամարտերում հաջորդ հանդիպումը կանցկացնի ամերիկացի Շեյն Տորեսի դեմ։
Մարտիկները կպայքարեն հունվարի 31-ին՝ Լոս Անջելեսում կայանալիք UNF 30 մրցաշարի գլխավոր մենամարտում՝ 66․5 կգ քաշային կարգում, հայտնում է Factor.am-ը՝ UNF-ի մամուլի ծառայության վրա հղումով։
Շեյն Տորեսը խառը մենամարտերում ունեցել է 8 հաղթանակ և 9 պարտություն։ Միհրան Հարությունյանը մասնակցել է ընդհանուր առմամբ 8 մենամարտի՝ արձանագրելով 6 հաղթանակ և 2 պարտություն։
36-ամյա Հարությունյանn իր վերջին մենամարտն անցկացրել է 2024 թվականի մայիսի 24-ին՝ պարտություն կրելով բրազիլացի Լուկաս Նասիմենտո Նոգեյրայից տեխնիկական նոկաուտով։