2026-ի առաջնային նպատակը պետք է լինի ոչ թե ընդդիմափոխությունը, այլ՝ իշխանափոխությունը․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն իր ՖԲ էջում գրում է

«2026-ի առաջնային նպատակը պետք է լինի ոչ թե ընդդիմափոխությունը, այլ՝ իշխանափոխությունը։

Եթե ուզում ենք հասնել իշխանափոխության,անհրաժեշտ է չսրել ու դադարեցնել ներընդդիմադիր հակամարտությունը։

Գլխավոր նպատակին՝ իշխանափոխությանը հասնելու համար,անհրաժեշտ է համակարգված պայքար նիկոլիզմի դեմ։

Միայն այս պարագայում է հնարավոր ազատվել նիկոլիզմից։

Բոլորիս ցանկանում եմ,որ 2026-ին կենտրոնանանք իշխանափոխության հասնելու համար ու սառեցնենք ներընդդիմադիր «կրակոցները»։

Աստված պահապան մեր հայրենիքին ու ժողովրդին։»

Leave a Comment