Մեծ Բրիտանիան հետևում է Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների նկատմամաբ հետապնդումներին և իշխանություններին կոչ է անում հետևել Սահմանադրությանը: Այս մասին հայտարարել Միացյալ Թագավորության ԱԳ նախարարի տեղակալ Ջենի Չափմանը.
«Մեծ Բրիտանիան հետևում է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև ստեղծված իրավիճակին։ Մենք ակնկալում ենք, որ բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի սահմանադրական և իրավական շրջանակներին՝ ապահովելով պատշաճ գործընթաց և արդար վերաբերմունք բոլոր անձանց նկատմամբ օրենքի համաձայն, ինչպես նաև թափանցիկ և անաչառ դատական գործընթացներ»,- ասել է Չափմանը:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը հատել է Արևմուտքի իրեն տված քարտ բլանշի սահմանները.
«Անգամ այն դեպքերում, երբ շատ-շատերը թև են տալիս Փաշինյանին և չնկատելու են տալիս շատ գործողություններ, այդ թվում հենց եվրոպական արժեքները տրորող գործողությունները, դա էլ ունի սահման և դա էլ ունի չնկատելու և նկատելու սահման»,- 5-րդ ալիքի հետ զրույցում ասել է Քոչարյանը: