«5-րդ ալիքը» առաջարկել է եթերաժամ տրամադրել «Շողակաթին»

«5-րդ ալիքը» առաջարկել է եթերաժամ տրամադրել «Շողակաթին»

26 դեկտեմբերի 2025 – 11:47 AMT

PanARMENIAN.Net«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին»՝: Այդ մասին հայտարարել է«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը։

«Որպես առաջարկ և հայտարարություն՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» հոգևոր-մշակութային հաղորդումների համար»,- նշել է նա։

«Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ն` «Շողակաթ» հեռուստաընկերությունը, կլուծարվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 25–ի նիստում։ Փոփոխությունները կսկսեն գործել 2026թ․ հունվարի 1-ից։

Leave a Comment