2026 թվականի հուլիսի 1-ից կսկսվի նոր ծրագիր ԼՂ-ից տեղահանվածների համար

Երրորդ հիմնական կոմպոնենտը․

«Իմ կարծիքով՝ այն հիմնականում կիրառելի կլինի այն դեպքերում, երբ մարդը արդեն որոշել է երկարաժամկետ բնակարան ձեռք բերել և հաստատվել տվյալ տարածքում։ Այդ մարդկանց մենք ասում ենք՝ շատ լավ, ուզում ենք ձեզ աջակցել, որպեսզի ինքներդ որոշակի տնտեսական գործունեություն ծավալեք, և այդ հարցում աջակցում ենք հետևյալ գործիքներով»,– նշել է վարչապետը։

Համակարգը կսկսի գործել 2026 թվականի հուլիսի 1-ից։

Վարչապետը կարևորեց ծրագրի իրականացումը, ընդգծելով, որ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի վերջ։

Դասընթացի առաջին փուլում մարդուն օգնում են իր նախասիրություններին համապատասխան իր կարողությունները զարգացնել։ Հաջորդ փուլում նրան կցվում է պրոֆեսիոնալ մենթոր, որը կշարունակի ուղեկցել բիզնեսի ստեղծման և դրա հաջողությունը ապահովելու գործընթացում։

Ինչպե՞ս է արտահայտվելու ներդրումը։

Փոքր բիզնես ստեղծելու համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու դեպքում պետությունը տրամադրում է դրանց արժեքի 70%-ը, սակայն ոչ ավելի քան 2 միլիոն դրամ։ Եթե բիզնեսը հաջողությամբ գործում է 12 ամիս, վերջում ևս լրացուցիչ «բոնուսային» վճարում է կատարվում այն կազմակերպությանը, որը շահագրգռված է, որ բիզնեսը երկարաժամկետ առկա լինի։

Leave a Comment