Ռուսաստանը ներկայացնող գեղասահորդուհի, աշխարհի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևան կարծում է, որ 18-ամյա Ադելիա Պետրոսյանը ձմեռային Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ կնվաճի, հաղորդում է Sport24-ը:
«Մենք բոլորս հասկանում ենք, որ սա Պետրոսյանի համար առաջին խոշոր մրցաշարն է լինելու: Օլիմպիական խաղերին կան ֆավորիտներ՝ աշխարհի եռակի չեմպիոն Կաորի Սակամոտոն և աշխարհի գործող չեմպիոն Ալիսա Լյուն։ Պետրոսյանը վարպետությամբ չի զիջում նրանց: Պետք է ամեն ինչ անել: Պետրոսյանն Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ կնվաճի, այլ տարբերակ չկա»,- ասել է Մեդվեդևան:
Հիշեցնենք, որ հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի եռակի չեմպիոն է:
Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում (Իտալիա)` փետրվարի 6-22-ը։