ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան նշել է, թե որ ակումբում է ցանկանում խաղալ ապագայում։
«Ես իսկապես կցանկանայի կրկին կրել «Պորտուի» մարզաշապիկը։ Ես ինձ տանն եմ զգում «Դրագաո» մարզադաշտում, բայց շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանա իմ կարիերան և ինչպիսին կլինի «Պորտուում» ստեղծված իրավիճակը։ Ես միշտ կառաջնորդվեմ ակումբի նպատակներով և ցանկություններով», — ասել է Վիտինյան O Jogo-ին տված հարցազրույցում։
Վիտինյան «Պորտուի» սան է։ Կիսապաշտպանը «վիշապների» հիմնական թիմի կազմում անցկացրել է 59 խաղ, խփել 4 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Վիտինյան զբաղեցրել է երրորդ տեղը 2025 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում։