Ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Շիրակի, Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզերում, Արագածի, Թալինի, Ապարանի, Վարդենիսի, Մարտունու և Ճամբարակի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Փրկարար ծառայությունից վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ձյուն է տեղում Մ-4 միջպետական ճանապարհին, Հրազդանում և Արթիկում։ Կատարվում են ձյան մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։