Սալահը նորից կարող է քննադատության ենթարկվել․ ո՞րն է պատճառը այս անգամ

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը սոցցանցերում իր երեխաների տոնական լուսանկարով շնորհավորել է քրիստոնյաների Սուրբ Ծնունդը:

Նախորդ տարի նմանատիպ շնորհավորական հրապարակումից հետո եգիպտացին մուսուլմանական աշխարհում լուրջ քննադատության էր ենթարկվել:

Այս օրերին Սալահն Անգլիայում չէ, Եգիպտոսի հավաքականի կազմում մասնակցում է Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը:

Leave a Comment