Իրանական գործակալը մուտք է ունեցել ՑԱՀԱԼ-ի գլխավոր շտաբ

Ռիշոն դե Ցիոնի 40-ամյա բնակիչ Վադիմ Կուպրիանովի նկատմամբ քրեական գործի հետաքննությունը երեկ` դեկտեմբերի 25-ին, ավարտվել է եւ իրանական հետախուզության հանձնարարությամբ երկրի անվտանգության ոլորտում իրականացրած հանցագործության հատկանիշներով մեղադրական ակտը ներկայացվել Լոդի դատարան։

Իսրայելի «Կան» հեռուստատեսությունը եւ Israel Hayom թերթը հայտնում են, որ Կուպրիանովը երեք տարի աշխատել է որպես մոնտյոր Գլխավոր շտաբի պետի գրասենյակում։

Ըստ իսրայելական ԶԼՄ-ների`  շտաբի ներկայիս պետի` գեներալ-լեյտենանտ Էյլյա Զամիրի պաշտոնավարման առաջին օրը Կուպրիանովին կանչել են նրա աշխատասենյակ օդորակիչը նորոգելու  համար։ Նա մուտք է ունեցել երկրի պաշտպանության նախարարության, ու ոչ միայն, տարբեր գաղտնի օբյեկտներ։

Ըստ հետաքննության` Կուպրիանովը բազմաթիվ ֆոտո եւ վիդեո նկարահանումներ է կատարել, այդ թվում նաեւ նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթի տան մոտ։

Leave a Comment