ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կամբոջայի վարչապետ Հուն Մանետի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է նպաստել Պնոմպենի և Բանգկոկի միջև երկխոսությանը՝ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Այս մասին գրավոր հայտարարության մեջ հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թոմի Փիգոթը։
Նրա խոսքով՝ Ռուբիոն Խուն Մանեթի հետ զրույցում «մտահոգություն է հայտնել Կամբոջայի և Թաիլանդի միջև շարունակվող բռնության վերաբերյալ»։
Պետքարտուղարը «վերահաստատել է նախագահ Դոնալդ Թրամփի հանձնառությունը խաղաղությանը և Կուալա Լումպուրի խաղաղության համաձայնագրերի լիարժեք իրականացման անհրաժեշտությունը»։
«Պետքարտուղար Ռուբիոն վերահաստատեց Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ նպաստելու Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության և կայունության խթանմանն ուղղված բանակցություններին», – հավելել է Պիգոտը։