«Բորնմութի» ֆուտբոլիստ Անտուան Սեմենյոն ընտրություն է կատարել Մեսսիի ու Ռոնալդուի միջև։ Այս մասին տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ես կընտրեմ Մեսսիին, քանի որ Լեոյի մեծ երկրպագուն եմ»,- ասել է 25-ամյա հարձակվողը։
Ռոմանոն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սեմենյոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»։