Հունահռոմեական ոճի նախկին ըմբիշ, 2016թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը սոցցանցերում հայտարարել է, որ օկտագոն վերադարձը կնշանավորի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Շեյն Տոռեսի հետ մենամարտով:
Այն տեղի կունենա հունվարի 31-ին Լոս Անջելեսում և կլինի UNF 30-ի գլխավոր իրադարձությունը:
36-ամյա Հարությունյանը նախորդ անգամ օկտագոնում եղել է մայիսի 25-ին` Սոչիում կայացած «Наше Дело 83» մրցաշարում, որտեղ պարտվել է բրազիլացի Լուկաս Նասիմենտոյին։
Ընդհանուր առմամբ` հայ մարտիկն օկտագոնում անցկացրել է 8 մենամարտ, տարել 6 հաղթանակ և կրել 2 պարտություն: