
ԱՄՆ նախագահն իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ ամերիկացի զինվորականներն իր հրամանով հարվածել է Նիգերիայի հյուսիս-արեւմտյան շրջաններում տեղակայված «Իսլամական պետությանը», հայտնում է BBC-ին։
Թրամփը ԻՊ զինյալներին անվանել է «ահաբեկչական թափթփուկներ», որոնք «հարձակվել և դաժանորեն սպանել են հիմնականում անմեղ քրիստոնյաների այնպես, ինչպես չի եղել տարիներ, անգամ դարեր շարունակ»։
«Ես նախկինում այդ ահաբեկիչներին զգուշացրել եմ, որ եթե նրանք չդադարեցնեն քրիստոնյաների սպանությունը, չափազանց մեծ գին կվճարեն, և հենց դա էլ տեղի է ունեցել։ Պատերազմի նախարարությունը բազմաթիվ հիանալի հարվածներ է հասցրել այնպես, ինչպես միայն Միացյալ Նահանգները կարող է հասցնել»,- գրել է Թրամփը։