Անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հայտարարել է, որ ցանկանում է ելույթները շարունակել «Բարսելոնայի» կազմում։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը:
Ռեշֆորդը կատալոնական ակումբում հանդես է գալիս վարձավճարով, նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»: Իսպանիայի չեմպիոնը մրցաշրջանի ավարտից հետո 30 միլիոն եվրոյով Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորություն կունենա:
«Ցանկանում եմ մնալ «Բարսելոնայում»։ Դա իմ նպատակն է, բայց դա չէ պատճառը, որ ես քրտնաջան մարզվում եմ։ Նպատակը հաղթանակն է։ «Բարսելոնան» մեծ և հրաշալի ակումբ է, որը ստեղծված է՝ տիտղոսներ նվաճելու համար»,- ասել է անգլիացին:
28-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի մեկնարկից մինչև այժմ կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 24 խաղ, խփել 7 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում: