ՊՍԺ-ն մտադիր է շահավետ պայմանագիր առաջարկել Ռեալի ֆուտբոլիստին — Armsport.am

Ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերի ծառայություններով, հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի համաձայն՝ փարիզցիները պատրաստ են 32-ամյա ֆուտբոլիստին առաջարկել շահավետ պայմանագիր՝ ամռանը նրան համոզելու համար լքել Մադրիդը։ Հաղորդվում է, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը կարծում է, թե երիտասարդ թիմին հանդերձարանում անհրաժեշտ է փորձառու առաջնորդ, ինչպիսին Ռուդիգերն է։

Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին «սերուցքայինների» կազմում անցկացրել է 7 հանդիպում՝ աչքի չընկնելով օգտակար գործողությամբ։ Ռուդիգերի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։

Leave a Comment