Նիգերը որոշել է արգելել ԱՄՆ քաղաքացիների համար վիզաների տրամադրումը։ Այս մասին հայտնել է Նիգերի մամուլի գործակալությունը (NPA)՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։
Գործակալության աղբյուրի համաձայն՝ Նիգերը այս շաբաթ «ամբողջությամբ և վերջնականապես դադարեցրել է ԱՄՆ բոլոր քաղաքացիներին վիզաների տրամադրումը և մշտապես արգելել է այդ երկրի քաղաքացիների մուտքը իր տարածք»։
Որոշումը հիմնված է փոխադարձության քաղաքականության վրա և կայացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն որոշել է Նիգերը դասակարգել որպես այնպիսի երկիր, որի քաղաքացիները այլևս իրավունք չունեն վիզա ստանալու։