Մահրեզի դուբլն ու Ալժիրի հավաքականի հաղթական մեկնարկը․ Աֆրիկայի գավաթ

Ալժիրի ազգային հավաքականը հաղթանակով է մեկնարկել Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում:

E խմբի առաջին տուրում ալժիրցիները 3-0 հաշվով հաղթել են Սուդանի հավաքականին: Դուբլ է գրանցել «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Ռիյադ Մահրեզը, մեկ գոլ էլ խփել է Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Իբրահիմ Մազան:

Այս խմբի մյուս խաղում Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականը 2-1 հաշվով հաղթել էր Էկվատորիալ Գվինեայի թիմին:

Leave a Comment