Փաշինյանը ևս կողմ է ՀՀ–ՌԴ հարաբերություններին. Զախարովան՝ «ազդեցության գործակալների» մասին

https://arm.sputniknews.ru/20251225/pashinjany-evs-kvoghm-e-hhrd-haraberutjunnerin-zakharvovan-azdecutjan-gvortsakalneri-masin-97251676.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/19/97248284_201:0:1641:1080_1920x0_80_0_0_9d7e06f8e954b10ed4aa97ad449ed495.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մարիա զախարովա, видео, տեսանյութեր, տեսանյութ, գործակալ, ռուսաստան, հայաստան, լրտես

մարիա զախարովա, видео, տեսանյութեր, տեսանյութ, գործակալ, ռուսաստան, հայաստան, լրտես

Բաժանորդագրվել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ անհասկանալի է «ազդեցության գործակալներ» փնտրելու շարժառիթը՝ չբացառելով, որ դա ընդամենը շղարշ է ընդդիմությանը հետապնդելու համար:

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ տարակուսանք է հայտնել Հայաստանում այսպես կոչված «ռուսական ազդեցության գործակալների» որոնման կապակցությամբ:

Նրա խոսքով՝ Մոսկվայում հետևում են ՀՀ պատկան մարմինների գործողություններին, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեցող ցանկացած քաղաքական գործչի դիտարկում են որպես «ազդեցության գործակալ»: Զախարովան հանդես է եկել հարցադրմամբ՝ կոնկրետ ի՞նչ չափանիշներով են առաջնորդվում նման որակավորումներ տալիս։

«Ովքե՞ր են նրանք՝ ովքեր կողմ են երկկողմ հարաբերությունների զարգացմա՞նը։ Սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին: Նա մշտապես խոսում է մեր երկրի հանդեպ բարեկամական վերաբերմունքից», – նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Զախարովան ընդգծել է, որ եթե խոսքը գնում է ընդդիմության վրա ճնշում գործադրելու նպատակով «ռուսական գործոնի» օգտագործման մասին, ապա նման գործելաոճն անթույլատրելի է:

«Դա ընկերական, մարդկային և ժողովրդավարական չէ։ Այդ դեպքում պետք է կոնկրետ ապացույցներ ներկայացվեն», – հայտարարել է նա։

Զախարովայի գնահատմամբ՝ տեղի ունեցածը կարող է վկայել ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ազգայնականության և հակառուսական արշավի դրսևորումների մասին:

«Ազգային հողի վրա թշնամիներ են փնտրում։ Ինչպե՞ս դա կոչել»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ դժվար պատմական ճանապարհ անցած հայ ժողովուրդը լավ գիտի, թե ինչի են հանգեցնում ազգային հիմքով ճնշումները, և չի աջակցում նման երևույթներին։

Հայաստանում ազդեցության գործակալների ցանցերը բացահայտված են. Փաշինյան

Նա հույս է հայտնել, որ հայ հասարակությունը թույլ չի տա նման տրամադրությունների տարածումը, իշխանությունները ևս դա չեն խրախուսի:

Զախարովան նշել է հատկապես հավատքի և կրոնի հարցերը քաղաքական նպատակներով օգտագործելու անթույլատրելիությունը` ընդգծելով, որ Մոսկվան հետևողականորեն հավատարիմ է այլ պետությունների ինքնիշխանությունը հարգելու և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին, և դրանից ելնելով է հայ գործընկերների հետ երկխոսություն վարում: Նրա խոսքով՝ մի շարք արևմտյան քաղաքական գործիչներ նման մոտեցում չեն ցուցաբերում։ Զախարովան, մասնավորապես, մատնանշել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունը, որով Հայաստանին բացահայտ առաջարկում է Մոլդովայում փորձարկված ընտրությունների կազմակերպման «լավագույն եվրոպական փորձը»:

«Ամբողջ աշխարհն այնտեղ տեսավ քաղաքական ճնշում, ահաբեկում, շանտաժ, սպառնալիքներ, ինչպես նաև վարկերի, դրամաշնորհների և տրանշների տեսքով լայնածավալ ֆինանսավորում։ Դա ոչ մի ընդհանուր բան չունի իրական ժողովրդավարության հետ», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ավելի վաղ Հայաստանի իշխող կուսակցության հետ փոխկապակցված «Civic.am» ռեսուրսը հրապարակել էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից տրամադրված հայերեն լեզվով ինչ-որ փաստաթուղթ, որը ներկայացվել էր որպես Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ 1986-1988թթ. ընթացքում ենթադրյալ համագործակցության մասին տեղեկանք:

Փաշինյանը Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին մեղադրեց «КГБ»-ի գործակալ լինելու մեջ. տեսանյութ

Նշվում է, որ ԱԱԾ-ի տվյալներով` արքեպիսկոպոսը ներկայում «կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է վտանգ ներկայացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության և շահերի համար»:

Leave a Comment