«Աթլետիկոն» պատրաստ է հրաժարվել Սյորլոտից



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալեքսանդր Սյորլոտը հնարավոր է լքի ակումբը:
Այս մասին հաղորդում է Marca-ն:

30-ամյա նորվեգացի հարձակվողն այլեւս չի հետաքրքրում մադրիդյան ակումբին, որը պատրաստ է հրաժարվել ֆուտբոլիստից 35-40 մլն եվրոյի դիմաց:

«Աթլետիկոյի» հետ Սյորլոտի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028 թ.:

Նորվեգացի հարձակվողը «Աթլետիկո» է տեղափոխվել 2024 թ.-ի ամռանը: Իսպանիայի առաջնությունում այս մրցաշրջանում Սյորլոտն անցկացրել է 17 խաղ, դարձել 4 գոլի հեղինակ:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրասնֆերային արժեքը գնահատում է 20 մլն եվրո:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment