ԱԺ-ն պարզաբանել է պատգամավորներին 3 միլիոն վարձավճարներ տալու պատճառը – Armenia Today

Մամուլը դեկտեմբերի 18-ին գրել էր, որ ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրի հաշվին այս ամիս ավելի քան 3 միլիոն դրամ է փոխանցվել, սակայն նրանց չեն պարզաբանել, թե ինչպես է գոյացել գումարը, որ մասն ինչի համար է։

Armenia Today-ը հարցում է ուղարկել ԱԺ աշխատակազմ, որպեսզի պարզի, թե ինչ սկզբունքով են գումարները տրվել։
ԱԺ-ից հաստատել են 3 միլիոն դրամի փոխանցումներ անելու փաստը՝ նշելով, որ այն ստացել են բոլոր պատգամավորներն անխտիր։

Ըստ ԱԺ-ի՝ տարվա վերջին փոխանցված դրամական միջոցները նախատեսված են 2025 թվականի առաջին կիսամյակի համար, և այսուհետ ամեն կիսամյակի համար տրամադրվող միջոցները կբաշխվեն աշխատակազմի և պատգամավորների միջև:

Կառավարությունը գումար է հատկացնել խորհրդարանին, որը 2025 թվականի առաջին կիսամյակի յուրաքանչյուր ամսվա համար հավելյալ վճարում է ու չի համարվում մեկ միասնական վճար, որն էլ տրամադրվել է ԱԺ աշխատակազմին և բոլոր պատգամավորներին: Ըստ նրանց՝ այս որոշումը լուծում է ԱԺ-ի ցածր վարձատրության խնդիրը:

 

Leave a Comment