Հայաստանում AI ոլորտը անվճար հաշվարկային հզորություններ կստանա․ նախարար

Կառավարությունը գործարկում է ծրագիր, որով Հայաստանում արհեստական բանականությամբ զբաղվողները, գործող ստարտափները կկարողանան անվճար օգտվել հզոր համակարգչային ռեսուրսներից՝ իրենց նախագծերը զարգացնելու համար՝ Amazon Web Services (AWS)-ի հետ համագործակցությամբ, հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայարպետյանը։

Ծրագիրը նախատեսված է արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող ստարտափների, գիտահետազոտական խմբերի, ուսումնական հաստատությունների և անհատ մասնագետների համար։ Ծրագրի հիմքում նրանց համար բարձր հաշվարկային ռեսուրսներ ապահովելն է՝ AI համակարգերի մշակման, ուսուցման և տեղակայման նպատակով։

Նախարարը նշել է, որ նախաձեռնությունը կիրականացվի Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի շրջանակում, որը կծառայի որպես հայտերի ընդունման, շահառուների նույնականացման և հաշվարկային ռեսուրսների բաշխման հարթակ, ինչպես նաև համագործակցության միջավայր AI նորարարների համար։

Փորձնական ծրագրի շրջանակում ընտրված շահառուների կողմից օգտագործված հաշվարկային ռեսուրսների արժեքը կսուբսիդավորվի 100%-ով։ Բացի այդ, AWS-ը կտրամադրի տեխնիկական փորձագիտական աջակցություն՝ ներգրավելով իր լուծումների ճարտարապետներին։ Ծրագրին աջակցում են նաև միջազգային գործընկերներ՝ Mistral AI և Plug and Play ընկերությունները։

Նա տեղեկացրել է, որ հայտերի ընդունման գրանցումը կմեկնարկի դեկտեմբերի 29-ին՝ ai.gov.am հարթակում։

Կարդացեք նաև՝ 

AI տվյալների կենտրոնի կառուցումը Հայաստանում նախատեսում են սկսել 2026-ից․ Մխիթար Հայրապետյան

Leave a Comment