Միքայել սրբազանի վիրահատությունը հետաձգվել է արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պատճառով, @ArmeniaSputnik–ին հայտնեցին «Իզմիրյան» ԲԿ–ից։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28–ին։