Ես ինձ մեղավոր չեմ համարում. Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում ավարտել է եզրափակիչ ելույթը

Քաղաքականություն

25.12.2025 | 15:59

Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների դեմ շինծու գործերով  հարուցված դատավարությունը՝ հայ գերիների եզրափակիչ խոսքով։ Դատական ​​նիստում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը շարունակել է իր եզրափակիչ ելույթը։

Նա իր անհամաձայնությունն է հայտնել առաջադրված մեղադրանքների հետ և հայտարարել. «Ես ինձ մեղավոր չեմ համարում ինձ առաջադրված որևէ մեղադրանքում»։

Լևոն Մնացականյանն ասել է, որ հրաժարվում է նախաքննության ընթացքում ասածներից և խնդրել է դատարանին իր որոշումը հիմնել միայն դատարանում իր ասածների վրա։ Մնացականյանը դատարանին է ներկայացրել երեք օրվա ընթացքում իր ունեցած ելույթի 51 էջանոց տեքստը՝ դատական ​​արձանագրության մեջ ներառելու համար։

Այնուհետև իր եզրափակիչ խոսքն է սկսել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։

Դատական նիստը շարունակվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment