2026 թ. փետրվարից անկանխիկ գործարքի գումարի հետվճարի չափը կկազմի 2%

Կառավարությունը հաստատել է «Արմենիան քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը:

Միջոցառումն ուղղված է պետություն-մասնավոր սոցիալական, տնտեսական փոխգործակցության ապահովմանը և նպատակ ունի ամրապնդել անկանխիկ գործառնությունների իրականացման առկա համակարգը՝ միաժամանակ փոխշահավետ հնարավորության առաջարկ ներկայացնելով համապատասխան շահառուներին՝ վերջիններիս առաջարկելով համապատասխան պայմանների ապահովման միջոցով ստանալ անկանխիկ գործառնություններից ֆինանսական-գումարային հետվերադարձ: Ըստ այդմ՝ հետվճարները հաշվարկվում և վճարվում են 2026 թ. փետրվար ամսվանից սկսած մինչև 2027 թ. հունվար ամիսը՝ ներառյալ, նախորդ ամսվա անկանխիկ գործառնությունների ծավալներից ելնելով: Միջոցառմամբ  նախատեսված է, որ անկանխիկ գործարքի գումարի հետվճարի չափը կազմում է 2%, որը ձևավորվում է միջոցառման մասնակից գործընկեր «Արմենիան Քարդ» ՓԲԸ հատկացումներից՝ 1% և պետության կողմից 1% համամասնությամբ: «Արմենիան Քարդ» ՓԲԸ հատկացումների նկատմամբ ծագող եկամտային հարկը ևս վճարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին։ Որոշմամբ՝ 2026 թ. դեկտեմբեր ամսվա հետվճարը հաշվարկվում և վճարվում է 2027 թ. հունվար ամսին։ 

Leave a Comment