Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գառնիկ Դանիելյանը դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էր Եվրամիության՝ Հայաստանին հիբրիդային պատերազմներին հակազդելու հնարավոր աջակցությանը՝ այն համեմատելով Մոլդովայի և Ռումինիայի օրինակների հետ։ «Նույն սցենարով, պատերազմի (հիբրիդային պատերազմի – խմբ.) անվան տակ, Եվրամիությունը բավական լուրջ աջակցություն էր ցուցաբերում Մոլդովայի իշխանություններին ընտրությունների ընթացքում․ արգելվել էին նաև որոշ կուսակցություններ, որպեսզի չմասնակցեն ընտրություններին»,– հայտարարել է Դանիելյանը։ Խոսելով ընտրություններում հնարավոր կեղծիքներից խուսափելու Եվրամիության «փորձի» մասին՝ Դանիելյանը որպես օրինակ հիշատակել է նաև Ռումինիան՝ պնդելով, թե այնտեղ նախագահի ընտրությունների արդյունքները չեղարկվել են այն պատճառով, որ հաղթած թեկնածուն դրական վերաբերմունք է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ #CivilNetCheck-ն […]