«Ծառուկյան» հիմնադրամն արտահերթ ֆինանսական աջակցություն կտրամադրի «Արցախն իմ սրտում» հիմնադրամին՝ ձմռան ամիսներին բազմաթիվ ընտանիքների կոմունալ ծախսերը հոգալու նպատակով

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը

«Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամի հիմնադիր Նժդեհ Իսկանդարյանը դիմել է Գագիկ Ծառուկյանին՝ սոցիալական ծանր պայմաններում հայտնված արցախցիների որոշ սոցիալական խմբերի անհետաձգելի աջակցության խնդրանքով։

Խոսքը վերաբերում է վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների և անհայտ կորածների (238 անձ), ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց (22 անձ) ընտանիքների կոմունալ վճարումների հետ կապված ծախսերը հոգալուն։

Քանի որ խնդիրն առաջնային կարևորության է և պահանջում է հրատապ լուծում, Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակազմին արտահերթ կարգով լուծում տալ հարցին։

Որոշվել է, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն արտահերթ ֆինանսական աջակցություն կտրամադրի «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամին՝ դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների բազմաթիվ ընտանիքների կոմունալ ծախսերը հոգալու նպատակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment