Իրանի Կիբերտարածության Գերագույն խորհուրդը քննարկում է երկրում սոցիալական ցանցերի և հայտնի մեսենջերային հավելվածների արգելքը հանելու հարցը։ Այս մասին Риа Новости-ին ասել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Ալիռեզա Սալիմին՝ Ասիական խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում։
«Իրանում արևմտյան սոցիալական ցանցերի և հաղորդագրությունների հավելվածների օգտագործման սահմանափակումները պատահական չեն։ Արևմտյան լրատվամիջոցները իրենց քարոզչությամբ թիրախավորում են Իրանը, և այդ երկրները հսկայական ճնշում են գործադրում Իրանի վրա, այդ իսկ պատճառով նրանք ցանկանում են օգտագործել այդ հարթակները։
Իրանում հաղորդագրությունների հավելվածների վերաբերյալ որոշումները կայացնում է ոչ միայն խորհրդարանը, այլև Կիբերտարածության Գերագույն խորհուրդը, որը պատասխանատու է այս հարցի համար և վերահսկում է այն։ Մենք խորհրդի շրջանակներում քննարկում ենք այդ սահմանափակումները վերացնելու հնարավորությունը», — ասել է Սալիմին։