Մինասյան Լիլոն կարծում է, թե եթե իրենց մասին չգրեն կամ չխոսեն, Նիկոլի ռեյտինգը ռեկորդ է խփելու

ՔՊ-ական Մինասյան Լիլոն հորդորել է քաղաքացիերին չընթերցել ու չդիտել այն նյութերը, որոնք «մաղձ են տարածում», իսկ այդպիսիների թվին Լիլոն դասել է ՔՊ-ական իշխանության գործողությունները քննադատող, իրականության մասին ժողովրդին պատմող մեդիա կոնտենտը: «Եթե դուք նյութը կարդում եք և էմոցիոնալ սթրես եք տանում, ինչ-որ անհանգստթյուն է ձեզ մոտ արթնացնում, անգամ մի փոքր ջղայնություն է արթնացնում, ուրեմն մի բան էն չի էդ նյութի հետ, եթե դա պաշտոնական տեղեկատվություն չի»,-մասնավորապես՝ հայտարարել է Լիլոն՝ ի մասնավորի՝ հերքելով Կաթողիկոսի ընտրության վրա թուրքական ազդեցության մասին տեղեկությունները:

Լիլոն, փաստորեն, կարծում է, թե մարդիկ սթրես են ապրում ընդամենը լուրեր կարդալիս կամ ասենք յություբյան ռիլեր դիտելիս. չի հասկանում, որ մարդկանց կյանքն է ամբողջությամբ իրական սարսափ դարձել. կարդալ-չկարդալն էական չէ նիկոլական իրականությունում:

Ինչ վերաբերում է եկեղեցու շուրջ տեղի ունեցող պրոցեսների վրա թուրքական ազդեցության մասին Լիլոյի հայտարարությանը, ապա նկատենք, որ այդ մասին տեղեկություններ տարածել էին ոչ թե հայկական, այլ հենց թուրքական առաջատար ԶԼՄ-ները, իսկ հայկական ԶԼՄ-ներն ընդամեննը փոխանցել էին լուրը. «Sözcü» լրատվականը ոչ մի կապ չունի հայկական ընդդիմության հետ:

ՔՊ-ում կարծում են, թե եթե իրենց մասին չգրեն կամ չխոսեն, Նիկոլի ռեյտինգը ռեկորդ է խփելու՝ չհասկանալով, որ հանրային ատելության պատճառը ոչ թե մեդիան է, այլ Լիլոյի շեֆի՝ Իլհամի ազգային շահերից բխող գործողություններն ու հայտարարությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment