«Հասունացել է պահը, երբ կոնկրետ քայլեր պետք է տեղի ունենան»․ Նիկոլ Փաշինյան

«Հասունացել է պահը, երբ կոնկրետ քայլեր պետք է տեղի ունենան»․ Նիկոլ Փաշինյան

«Մեր պրոբլեմն այն է, որ միշտ փոքր նախագծերի հետ ենք գործ ունեցել, սովոր չենք մեծ նախագծերի, իսկ դրանք ունեն առանձնահատկություններ. դրանք միշտ չպարզաբանված հարց են ունենում և միշտ ստեղծում են նոր չպարզաբանված հարցեր»,- այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով TRIPP-ի նախագծի՝ իրանական կողմի հետ համաձայնեցված չլինելու վերաբերյալ հարցին։

Նրա խոսքով՝ TRIPP նախագիծը այնքան մասշտաբային է, որ ամեն փուլում ի հայտ են գալու նոր հարցեր, որոնց շուրջ պետք է մտածել:

«Թուրիքայի պատրաստակամությունը ողջունում եմ, մեր երկխոսության մակարդակով արդեն հասունացել է պահը, երբ որ ինչ-որ սիմվոլիկ կամ ոչ սիմվոլիկ, ավելի լայն և կոնկրետ քայլեր պետք է տեղի ունենան, և հույս ունեմ՝ տեղի կունենա։

Իրանի հետ հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, և ցանկություն ունենք Իրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել»,- ընդգծեց Փաշինյանը։

«Հասունացել է պահը, երբ կոնկրետ քայլեր պետք է տեղի ունենան»․ Նիկոլ Փաշինյան

Leave a Comment