https://arm.sputniknews.ru/20251225/meghadranq-petq-e-arajadvi-naev-marzpetnerin-u-nakhararnerin-vardan-ghukasjan-97236373.html
Մեղադրանք պետք է առաջադվի նաև մարզպետներին ու նախարարներին. Վարդան Ղուկասյան
Մեղադրանք պետք է առաջադվի նաև մարզպետներին ու նախարարներին. Վարդան Ղուկասյան
Sputnik Արմենիա
Վարդան Ղուկասյանը դատարանում պահանջեց քաղաքապետարանին վերահսկող կառույցների ստուգումների արձանագրությունները։ 25.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-25T14:53+0400
2025-12-25T14:53+0400
2025-12-25T14:53+0400
վարդան ղուկասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/12/95971109_0:73:1211:754_1920x0_80_0_0_6cf1151fa03a9d18b627ec0835a51c88.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Այն մեղադրանքը, որն առաջադրվել է Գյումրու քաղաքապետին, դատախազությունը պետք է առաջադրի նաև այդ ժամանակաշրջանում պաշտոնավարած մարզպետներին։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանում իր գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։Նա պահանջեց վերահսկող կառույցներից, որ ներկայացնեն արձանագրությունները, թե ստուգումների ժամանակ ինչ խնդիրներ են բացահայտվել։ Ղուկասյանը ևս մեկ անգամ պնդեց, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։«Երեսուն-քառասուն հոգի աշխատում են քաղաքապետարանում, որոնք մասնագետներ են և իրենք են այդ գործունեությունը ծավալում, իսկ քաղաքապետն այնտեղ ընդհանրապես անելու բան չունի. վերջում նրանց արածը հաստատում է, կարող է նաև չհաստատել»,– նշեց Վարդան Ղուկասյանը։Ղուկասյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 10–ին` ժամը 16։00–ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/12/95971109_54:0:1157:827_1920x0_80_0_0_8039010a76ed70c105bde24c40b4ddc5.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան ղուկասյան
Բաժանորդագրվել
Վարդան Ղուկասյանը դատարանում պահանջեց քաղաքապետարանին վերահսկող կառույցների ստուգումների արձանագրությունները։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Այն մեղադրանքը, որն առաջադրվել է Գյումրու քաղաքապետին, դատախազությունը պետք է առաջադրի նաև այդ ժամանակաշրջանում պաշտոնավարած մարզպետներին։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանում իր գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
«Որովհետև մարզպետարանները վերահսկել են քաղաքապետարանի ամբողջ գործունեությունը և քաղաքաշինության բաժինը։ Ինչ փաստաթուղթ եղել է քաղաքապետարանում, երկրորդ օրինակը եղել է մարզպետարանում։ Նույն հոդվածով պետք է մեղադրեք նաև քաղաքաշինության նախարարին, ՏԿԵ և ֆինանսների նախարարներին, վերահսկողական ծառայության պետերին և վարչապետի աշխատակազմի վերահսկողության պետերին, Վերահսկիչ պալատին, որոնք տարին մի քանի անգամ ստուգել են քաղաքապետարանի գործունեությունը»,– ասաց Ղուկասյանը։
Նա պահանջեց վերահսկող կառույցներից, որ ներկայացնեն արձանագրությունները, թե ստուգումների ժամանակ ինչ խնդիրներ են բացահայտվել։ Ղուկասյանը ևս մեկ անգամ պնդեց, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
«Երեսուն-քառասուն հոգի աշխատում են քաղաքապետարանում, որոնք մասնագետներ են և իրենք են այդ գործունեությունը ծավալում, իսկ քաղաքապետն այնտեղ ընդհանրապես անելու բան չունի. վերջում նրանց արածը հաստատում է, կարող է նաև չհաստատել»,– նշեց Վարդան Ղուկասյանը։
Ղուկասյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 10–ին` ժամը 16։00–ին։