Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 100 իսլամիստ՝ ահաբեկչական հարձակումներ ծրագրելու կասկածանքով

Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են 115 մարդու, որոնք կասկածվում են երկրում ահաբեկչական մի շարք հարձակումներ պլանավորելու մեջ, հինգշաբթի օրը հաղորդել է Daily Sabah-ը։

Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Ստամբուլի 124 հասցեներում: Դատախազության տվյալներով՝ բոլոր ձերբակալվածները կապեր ունեն «Իսլամական պետության» անդամների հետ այլ երկրներում:

Նշվում է, որ խուզարկությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցները առգրավել են զենքեր, ինչպես նաև ԻՊ-ին վերաբերող քարոզչական նյութեր։

Դատախազությունը կասկածում է, որ ձերբակալված անձինք Նոր տարվա տոների ընթացքում հարձակումներ էին պլանավորում ոչ մուսուլմանների դեմ։

 

Leave a Comment