Սոցիալական կրեդիտների աջակցություն՝ 200-ից 500 հազար դրամ եկամուտ ունեցողների համար

ՀՀ կառավարության դեկտեմբերի 25-ի նիստում Անահիտ Ավանեսյանը նշեց, որ 200 000 դրամից բարձր աշխատավարձ ստացող խումբը կվճարի 300 դրամ ապահովագրավճար։

«200 000-ից 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար պետությունը 2026 թվականի ընթացքում սոցիալական կրեդիտների համար կսուբսիդավորի 6000 դրամ։ Գործատուի համար վճարվող հատվածը մնում է 4800 դրամ, որից 4500 դրամը կվճարվի զինապահի խնայողության հաշվին, իսկ մնացած 300 դրամը կպահվի արդեն աշխատավարձից։

500 հազարից մինչև մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացողների դեպքում աշխատավարձից պահումը կազմում է 3300 դրամ, և դա հաջորդ տարի կարող են եկամտահարկի վերադարձի շրջանակում սոցիալական կրեդիտի միջոցով հետ ստանալ»,-ասել է Ավանեսյանը։

Leave a Comment