
Ադրբեջանում պահվող հայ գերի Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի մասին մեր մարմինները տեղեկություններ են հավաքում և փոխանցում, այս պահին հրապարակային հայտնի տեղեկությունից բացի, այլ բան չեմ կարող հայտնել, լրագրողների հետ զրույցում ասել է նիկոլ Փաշինյանը։
Դեկտեմբերի 22-ին Բաքվի բանտում գտնվող Վագիֆ Խաչատրյանի մոտ շնչառական խնդիրներ և սրտի հատվածում ցավեր են ի հայտ եկել։ Նրա վիճակն գնահատվել էր ծանր։
Տես նաև՝ Ադրբեջանում ապօրինաբար դատապարտված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է