Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ծանոթացել է նոր գաղտնի ստորջրյա զենքի նախատիպերի վրա կատարվող աշխատանքների ընթացքին, հաղորդում է ТАСС-ը։
Կիմ Չեն Ընը զննել է միջուկային սուզանավի շինհրապարակը, որը զինված կլինի ռազմավարական կառավարվող հրթիռներով: Նա խոսել է երկրի պաշտպանական կարողություններն ամրապնդելու անհրաժեշտության մասին, այդ թվում՝ ծովում:
Հոկտեմբերի վերջին Կյոնջուի գագաթնաժողովից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ կտա Կորեայի Հանրապետությանը կառուցել միջուկային շարժիչով սուզանավ: Վերջերս Հարավային Կորեայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Վի Սունգ-լաքը այցելել է Միացյալ Նահանգներ և նշել, որ երկու կողմերն էլ եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է առանձին համաձայնագիր միջուկային սուզանավերի վերաբերյալ: