Հույս ունեմ՝ Հայաստանից Ադրբեջան արտահանում կլինի․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Իմ խոստումը կկատարվի՝ մենք կունենանք Կապսի ջրամբարը, ինչպես ունեցանք Վեդիի ջրամբարը, և ուրիշ ջրամբարներ․ ՀՀ կառավարության տարեվերջյան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի ճեպազրույցի կարևոր հատվածները՝ կետերով

  • Մենք կունենանք Կապսի ջրամբարը։ Պարզապես կապալառու գործընկերն իր պայմանագրային պարտավորությունը չի կատարել, և նրա հետ պայմանագիրը խզվել է։ Կփնտրենք նոր գործընկեր։
  • Ես հույս ունեմ՝ առաջիկայում Հայաստանի և  Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի  երևույթներ կլինեն։ Հիմա Ադրբեջանից Հայաստան ներմուծում կա, հույս ունեմ՝ Հայաստանից Ադրբեջան արտահանում կլինի։
  • Իրանի հետ մեր հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, և մենք, այո, ցանկություն ունենք ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել։

Leave a Comment