«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը նշանակվել է մթնոլորտային օդի որակի պաշտոնական մոնիտորինգ իրականացնող միակ կառույց

Կառավարության որոշմամբ այսուհետ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն է համարվելու մթնոլորտային օդի որակի պետական մոնիտորինգ իրականացնող և պաշտոնական տվյալներ տրամադրող միակ մասնագիտական կառույցը։

Նոր նախագծի նպատակն է ներդնել օդի որակի գնահատման եվրոպական չափանիշներին մոտարկված ինդեքս, որը հասանելի և հասկանալի կդարձնի տեղեկատվությունը հատկապես զգայուն և խոցելի խմբերի համար։ Կարգավորումը նախատեսում է նաև հստակ ընթացակարգեր աղտոտվածության շեմերի գերազանցման դեպքում պետական մարմինների գործողությունների և բնակչության իրազեկման վերաբերյալ։

Որոշումն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2030-ի հունվարի 1-ից:

Leave a Comment