Ժամանակավորապես կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը

Վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից։ Ներկայացված որոշումը հավանության է արժանացել կառավարության դեկտեմբերի 25-ին կայացած նիստին։ Որոշման նպատակն է՝ կանխել Սևանա լճի կենսապաշարների սպառումը և ապահովել ձկնատեսակի բնական վերարտադրությունը։

Կառավարության այս որոշումը հիմնավորվում է պարենային անվտանգության և կենսաբազմազանության պահպանման հրամայականով, քանի որ, չնայած վերջին տարիներին սիգի կենսազանգվածի կայունացմանը, պաշարների ներկայիս մակարդակը դեռևս չի հասել օպտիմալ գիտական շեմին։

2025-ի համար սահմանվել է 1123 տոննա արդյունագործական որսի չափաքանակ, սակայնգիտական տվյալները փաստում են, որ լճի էկոհամակարգի բնականոն վիճակի համար անհրաժեշտ է հասնել շուրջ 10,000 տոննա ընդհանուր պաշարի։

Կառավարության որոշման հիմնավորման համաձայն, միջազգային շուկայում ձկնկիթի բարձր արժեքը ստեղծում է մարդածին մեծ ճնշում և սպառողական վերաբերմունք, ինչը կարող է վտանգել ձկնատեսակի վերարտադրության փուլը, որը սովորաբար տևում է նոյեմբերից մինչև փետրվար։

Leave a Comment