Կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցու առաջնոդները դիմել են Հռոմի պապին՝ կոչ անելով պայքարել Ադրբեջանում հայ քաղբանտարկյալների ազատ արձակման համար

Կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդների մի խումբ կոչ է անում Հռոմի պապ Լևոն XIV-ին դիմել Ադրբեջանում պահվող առնվազն 23 արցախահայ բանտարկյալների ազատ արձակման համար՝ նշելով նրանց վատթարացող վիճակը և Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության ոչնչացումը։

Կոչում, որին ծանոթացել է The Christian Post-ը, բանտարկյալները նկարագրվում են որպես 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից տարածաշրջանի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտման զոհեր։

Ըստ Շվեյցարիայում գործող Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության՝ Բաքվում կալանավորված է մոտ 2 տասնյակ, հիմնականում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք դատվում են փակ դռների ետևում՝ առանց անկողմնակալ իրավաբանական խորհրդատվության հասանելիության կամ իրենց դեմ ապացույցները վերանայելու հնարավորության։ Եվրոպական խորհրդարանը զգուշացրել է, որ պատանդները ենթարկվում են կեղծ դատավարությունների:

«Նրանց ընտանիքների հետ հաղորդակցությունը, որն արդեն սահմանափակ է, վատթարացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը Կարմիր խաչին վտարեց երկրից: Նրանց քրիստոնեական հավատքը և նրանց մարդկային արժանապատվությունը ճնշվում են»,- նշվոում է նամակ-կոչում:

Նշվում է նաև, որ Ադրբեջանը ոչնչացրել է հայկական պատմական եկեղեցիներն ու վանքերը՝ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» գործողություններիը գերազանցող մասշտաբով: Հեղինակները դա անվանել են տարածաշրջանում քրիստոնեական գրեթե 2000 տարվա ներկայությունը վերացնելու արշավի մաս:

«Ադրբեջանի արշավը տարածվում է ոչ միայն ողջ մարդկանց բանտարկությունից մինչև սուրբ ժառանգության ոչնչացում»,- նշվում է նամակում: «Վերջին փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում համակարգված կերպով ավելի շատ քրիստոնեական հուշարձաններ և եկեղեցիներ է ոչնչացրել, քան ԻՊ-ը ոչնչացրել է Իրաքում և Սիրիայում՝ գրեթե 2-հազարամյա քրիստոնեական քաղաքակրթության, այդ թվում՝ միջնադարյան եկեղեցիների, վանքերի և անթիվ սրբավայրերի ոչնչացում»:

Կաթոլիկ և հայ կրոնական առաջնորդները նաև հղում են արել Հռոմի պապի ավելի վաղ արված հայտարարությանը, որ հայերը «խաչը քարի վրա փորագրում են՝ որպես իրենց անսասան հավատքի նշան»։

Նրանք պնդում են, որ ներկայիս իրավիճակը պահանջում է Սուրբ Աթոռի միջամտությունը՝ հաշվի առնելով նրա բարոյական հեղինակությունը և Բաքվի հետ դիվանագիտական կապերը։ Նամակում կոչ է արվել Հռոմի պապ Լևոն XIV-ին անձամբ պաշտպանել գերիների ազատ արձակումը՝ նշելով, որ նման կոչը կարող է օգնել վերջ դնել այն ընտանիքների տառապանքներին, որոնք դեռևս սպասում են իրենց սիրելիների մասին լուրերի։

Խումբը խնդրել է Հռոմի պապին գործել Սուրբ Ծննդից առաջ՝ այն անվանելով ողորմածության և վերամիավորման շրջան։

Leave a Comment