Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 09։30-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Շամիրամ Հ․-ն իր վարած «Volkswagen Rabbit» մակնիշի ավտոմեքենայով բախվել էր ճանապարհի բետոնե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենայի շարժիչը պոկվել և շպրտվել էր։
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վարորդ Շամիրամ Հ․-ն ներկայացրեց վթարից որոշ մանրամասներ, ասելով․ «Վթարի պատճառը եղել է այն, որ կցորիդչով «Կամազ» մակնիշի բեռնատարը բախվել է իմ մեքենայի ձախ դիմացի հատվածին, ինչի հետևանքով իմ մեքենան կողաշրջվել է և բախվել բետոնե արգելապատնեշներին, իսկ բեռնատարը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Դա ինքնավթար չի եղել։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: