Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կհարվածի Լատինական Ամերիկայում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի թիրախներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ ամերիկյան ուժերը կսկսեն հարվածներ հասցնել Լատինական Ամերիկայի ցամաքային թիրախներին՝ թմրավաճառների դեմ պայքարելու համար։

Ֆլորիդայի իր Մար-ա-Լագո կալվածքում ելույթ ունենալով՝ ամերիկացի առաջնորդը նշել է, որ ամերիկյան զինվորականների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ծովային ճանապարհով Միացյալ Նահանգներ թմրանյութերի մաքսանենգության ծավալը կրճատվել է 96%-ով։

«96%-ով, պարզապես մտածեք դրա մասին։ Հիմա մենք դա կանենք ցամաքում»,-ավելացրել է Թրամփը՝ անդրադառնալով թմրամիջոցների կարտելների հետ կապված ցամաքային թիրախներին հարվածելու հնարավորությանը:

Վերջին շաբաթներին Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Վաշինգտոնը կսկսի պայքարել Լատինական Ամերիկայից ցամաքային ճանապարհով թմրանյութերի մաքսանենգության դեմ։

Leave a Comment