«Ռեալը» մտադիր է ամեն գնով երկարաձգել պայմանագիրը հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ, հայտնում է Partidazo COPE-ն:
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ բրազիլացին երկարաժամկետ ապագայում դառնա նախագծի առանցքային կերպարներից մեկը: Բանակցություններն այս պահին փակուղում են, բայց «Ռեալը» պատրաստ է բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները:
25-ամյա Վինիսիուսի պայմանագիրը գործում է մինչև 2027 թվականը: