Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է առնվազն երկու ամիս պահպանել Վենեսուելայի ափերի ծովային շրջափակումը՝ թույլ չտալով նավթատար նավերի մուտքն ու ելքը երկիր, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։
«Մինչդեռ ռազմական ուժ կիրառելու տարբերակը մնում է, ուշադրության է դարձվում տնտեսական ճնշում գործադրել պատժամիջոցների կիրառման միջոցով՝ Սպիտակ տան կողմից ցանկալի արդյունքին հասնելու համար», – մեջբերում է հոդվածը ամերիկացի պաշտոնյայի խոսքերը Վենեսուելայի նկատմամբ Վաշինգտոնի վարչակազմի քաղաքականության մասին»,-ասել է պաշտոնյան։
Պաշտոնյայի խոսքով՝ Վաշինգտոնը հույս ունի «մինչև հունվարի վերջը» Վենեսուելայում ստեղծել «տնտեսական աղետի» սպառնալիք և ստիպել Կարակասին «համաձայնվել էական զիջումների գնալ Միացյալ Նահանգներին»։