Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ մենք մասնակցում ենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին․ Հայկ Մարության



Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ մենք մասնակցում ենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է Հայկ Մարությանը, միևնույն ժամանակ հայտնելով նոր ստեղծվող ուժի անունը։



«Մեր թիմով ենք մասնակցելու՝ «Նոր ուժ» կուսակցությունով։ Սա մեր կուսակցությունն է, որն ունի սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն, ինչը նշանակում է, որ մենք մեր ուշադրությունը սևեռելու ենք մարդկանց սոցիալական խնդիրներին»,- նշեց Մարությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment