🎥 Ալ Նասրի ջախջախիչ հաղթանակն ու Ռոնալդուի գոլային փոխանցումը — Armsport.am

Ասիայի Չեմպիոնների լիգայի 2-ի խմբային փուլի 6-րդ տուրում սաուդյան «Ալ Նասրը» սեփական հարկի տակ ջախջախիչ՝ 5:1 հաշվով հաղթանակ է տարել իրաքյան «Ալ Զավրայի» նկատմամբ։

Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Կինգսլի Կոմանը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ուեսլին, Ժոաու Ֆելիքսը և Աբդուլելահ Ալ-Ամրին։ Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է արդյունավետ փոխանցման հեղինակ։ Հյուրերի կազմում միակ գնդակը խփել է Իբրահիմ Տոմիվան։

«Ալ Նասրը» 6 անընդմեջ հաղթանակ է գրանցել և զբաղեցրել D խմբի առաջին հորիզոնականը։ «Ալ Զավրան» 9 միավորով եզրափակել է երկրորդ տեղը։

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ

Leave a Comment