Իհարկե, ես կցանկանայի, որ Մեսսին վերադառնար «Բարսելոնա»

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին նշել է, որ կցանկանար կրկին խաղալ լեգենդար Լիոնել Մեսսիի հետ, որն այժմ ներկայացնում է ամերիկյան «Ինտեր Մայամին»։

«Իհարկե, անկասկած, ես կցանկանայի, որ Մեսսին վերադառնար «Բարսելոնա»։ Նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է։ Նա շատ է օգնել ինձ երբ մենք միասին էինք խաղում»,-ասել է Պեդրին։

Ընթացիկ մրցաշրջանում Պեդրին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment