Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը վերահաստատում է՝ մասնակցելու է 2026-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Մարությանը կարճ հոլովակ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ընտրություններին մասնակցելու է «Նոր ուժ» կուսակցությունով։
«Մեր կուսակցությունն ունի սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն, ինչը նշանակում է, որ մենք մեր ուշադրությունը սևեռելու ենք մարդկանց սոցիալական խնդիրներին։ Դե, բնականաբար, այն համագումարը, որ դրոշները կախում են, լուրջ դեմքերով, փողկապներով ելույթներ են ունենում, կանենք, որ չասեն՝ չենք արել։ Ծրագիրն ունենք, կներկայացնենք, չնայած ոչ մեկ չի կարդում, բայց, այնուամենայնիվ, կխնդրեմ ծանոթանալ ծրագրին, քանի որ բավական հետաքրքիր կետեր կան այնտեղ»,- ասում է Հայկ Մարությանը։
Նա նաև կանխատեսում է արել, թե իր կարծիքով ինչպես է ՔՊ-ն արձագանքելու ընտրություններին մասնակցելու իր որոշմանը. «Բնականաբար, հեսա ՔՊ-ն իր ֆեյքերի ֆաբրիկան խոդ ա տալու, ո՞նց Հայկը, ախր Քոչարյանի հետ ա հանդիպել, իրար հետ են պայմանավորվել, Ռուսաստանի շպիոնն ա, ավելի շուտ՝ Չեխիայի շպիոնն ա, սաղ տներն ընդեղ ա, երեխեքը Չեխիայի քաղաքացի են, չնայած կեսը աղջիկ են, կեսն էլ 18 տարեկան չկան, կապ չունի՝ սաղին ազատել ա, կլոունը, մեյմունը»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: